tgoop.com/varuzhandragoman/3340
Last Update:
Հարգելի՛ ընթերցողներ,
Այս ալիքում պասիվությունը պայմանավորված է մի քանի նոր ծրագրի նախապատրաստությամբ, որոնց մասին շուտով կպատմեմ և կներկայացնեմ։
Իսկ մինչ այդ ուզում եմ տեղեկացնել, որ «Զանգեզուրի միջանցքին» նվիրված մեր գիտական աշխատանքը, որը գիտահանրամատչելի ձևով բացահայտում է այդ ծրագրի բնույթն ու դրանից եկած սպառնալիքները, վերջին ամիսներին դարձել է Հայաստանում ամենապահանջված գրքերից մեկը և բեսթսելլեր։ Դա ձեր բոլորի շնորհիվ է։ Շնորհակալություն։
Ասեմ նաև, որ պատրաստ են մեր գրքի ռուսերեն, պարսկերեն ու անգլերեն տարբերակները, որոնցից անգլերենի շնորհանդեսը կլինի վաղը՝ նոյեմբերի 6-ին, 19։30-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքում։
Մուտքն ազատ է, որտեղ կարող եք ոչ միայն ուղղել այս թեմայով ձեր հարցերը, այլև ունենալ գրքի ձեր օրինակը։
Շնորհանդեսի անցկացման վայրը՝ ACF Burbank – Beshir Mardirossian Youth Center 75 E Santa Anita Ave, Burbank, CA
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
BY Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Share with your friend now:
tgoop.com/varuzhandragoman/3340
