tgoop.com/varuzhandragoman/3240
Last Update:
24news.am լրատվականը մի քանի օր առաջ հայտնեց, որ իր ունեցած տեղեկություններով հունիսի 20-ին Հայաստանի դե ֆակտո վարչապետ փաշինյանը մեկնելու է Թուրքիա և հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։
Սկսված իրան-իսրայելական պատերազմի պատճառով այդ լուրը մի տեսակ աննկատ մնաց։
Սակայն այսօր այն հաստատվեց։
Իսկ ինչի մասին է լինելու հանդիպումը։ Նույն 24news պարբերականի տվյալներով, Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը Էրդողանի հետ քննարկելու է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կամ նմանատիպ մեկ այլ փաստաթղթի ստորագրման հարցը (քննարկվում է ԱՄՆ-ում կամ ԱՄԷ-ում այն ստորագրելու տարբերակը աշնանը կամ ձմռանը)։
Նույն աղբյուրի տվյալներով՝ այդպիսի թուղթ ունենալու համար որպես նախապայման թուրք-ադրբեջանական պահանջով փաշինյանը խոստացել է հարվածել Հայ Առաքելական Եկեղեցուն և ենթարկեցնել իրեն, ինչի դրսևորումները մենք տեսնում ենք վերջին 20 օրվա ընթացքում: Կա նաև երկրորդ նախապայման՝ հեռացնել ռուսական ռազմաբազան պայմանագրի ստորագրումից հետո:
Սա շատ մոտ է իրականությանը։ Ու հենց սրանով է պայմանավորված, որ արդեն 4 օր է՝ իրական ու գերվտանգավոր պատերազմ է Հայաստանի սահմաններին, ու Հայաստանի դե-ֆակտո ղեկավարը փոխանական այդ թեմայի վրա կենտրոնացնի իր ջանքերը, շարունակում է հարձակումը Հայ առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
