tgoop.com/varuzhandragoman/3201
Last Update:
Այստեղ ես մկրտվել եմ. Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին է՝ մարդու ձեռքով կառուցված Աստծո տներից մեկը։
Արդեն երկու տարի է՝ այն հողին է հավասարեցված Ադրբեջանի կողմից։
Հայաստանի իշխանությունը գրաված մարդիկ, որոնք ոչ միայն իրենց ձեռքով այս տունը նվիրել են թշնամուն, այլև չեն ցավացել դրա համար, այս տունը կոչել են Ադրբեջան, չեն կարող Աստծո ու եկեղեցու պաշտպանության դիրքերից խոսել։
Չեն կարող ոչ միայն որովհետև իրավունքը չունեն, այլև իրենք եկեղեցու ու ամեն ազգայինի թշնամի են։
Եկեղեցու վրա հարձակումը Թուրքիայի և Ադրբեջանի Ուղիղ և անուղղակի պահանջն է։ Սա չհասկացողը պիտի հիշի, որ եկեղեցու վրա հարձակումն էլ կուլ տանք, տակը գրեթե բան չի մնալու։ Հաջորդիվ հասնելու են բոլորի տներին։
Ազգային եկեղեցին մեր վերջին խրամատներից է։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
BY Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Share with your friend now:
tgoop.com/varuzhandragoman/3201