tgoop.com/varuzhandragoman/3185
Create:
Last Update:
Last Update:
Սյունիքը մնում է թիրախում
Գիշերը ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ կրակել են Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի վրա։
Քարտեզում (հեղինակ՝ լրագրող Դ. Գալստյան) երևում է այն դիրքը, որտեղից Ադրբեջանը կրակում է ու ահաբեկում է հայ խաղաղ բնակիչներին։
Էս դիրքերը, որոնք ժամանակին ազատագրվել են մեր տղաների արյունով, ապա պահվել մեր բոլորի համատեղ ուժերով, 2020 թ. պատերազմից հետո կապիտուլյանտները թշնամուն են նվիրվել թղթով ու «բանավոր համաձայնությամբ»՝ որպես բարի կամք ու խաղաղության հիմք։ Այդ հերթական հակահայկական քայլի արդյունքները հիմա զգում են խոզնավարցիները։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
BY Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Share with your friend now:
tgoop.com/varuzhandragoman/3185