Warning: mkdir(): No space left on device in /var/www/tgoop/post.php on line 37

Warning: file_put_contents(aCache/aDaily/post/bishoparshak/--): Failed to open stream: No such file or directory in /var/www/tgoop/post.php on line 50
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան@bishoparshak P.56
BISHOPARSHAK Telegram 56
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայտարարությունը՝ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ․

«Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ, ներառյալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների գործողությունները և բարձրաստիճան հոգևորականների կալանավորումը։ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին առանձնահատուկ և պաշտելի նշանակություն ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում։ Այն նաև համաշխարհային Քրիստոնեական ընտանիքի էական ու անփոխարինելի անդամ է և մեծապես նպաստում է էկումենիկ շարժմանը և Եկեղեցու համատեղ վկայությանն ամբողջ աշխարհում։ Սուրբ վայրերի նկատմամբ ուժի կիրառման և հոգևորականների կալանավորման մասին հաղորդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում կրոնական ազատության պաշտպանության, պաշտամունքի սրբության և կրոնական հաստատությունների ինքնավարության առնչությամբ։ Մենք նաև գիտակցում ենք այն ազդեցությունը, որ հանրային հռետորաբանությունը կարող է ունենալ տարածաշրջանային լարվածության պահերին։ Խոսքը, որն ընկալվում է որպես թշնամական կամ նսեմացնող կրոնական համայնքների նկատմամբ, վտանգում է խորացնել հասարակական պառակտումները այն ժամանակ, երբ առավել քան երբևէ անհրաժեշտ են միասնությունն ու փոխըմբռնումը։ Այս համատեքստում՝ ԵՀԽ-ն հարգանքով կոչ է անում Հայաստանի կառավարությանը՝ • Ապահովել բոլոր կրոնական առաջնորդների և հաստատությունների պաշտպանությունը, արժանապատվությունն ու օրինական իրավունքները։ • Զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես կրոնական կառույցների դեմ ուղղված թիրախավորում կամ հանրային թշնամանքի հրահրում։ • Հարգել կրոնական ազատության, օրինական ընթացակարգերի և հավատքի խաղաղ արտահայտման սկզբունքները։ • Խրախուսել պետական կառույցների և կրոնական համայնքների միջև բաց և կառուցողական երկխոսությունը։ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զորակցում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն, որի պատմական վկայությունն ու մնայուն դերը երկար ժամանակ մեծապես նպաստել են ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ համաշխարհային Քրիստոնեական համայնքի հոգևոր կյանքին և զորացմանը։ Մենք շարունակում ենք աղոթել Հայաստանի առաջնորդների իմաստության և խորաթափանցության համար, հոգևորականության և հավատացյալ ժողովրդի բարեկեցության, ինչպես նաև առկա խնդիրների՝ արդարության, խաղաղության և բոլորի հանդեպ հարգանքի վրա հիմնված կարգավորման համար։ Այս կարևոր պահին մենք կոչ ենք անում շահագրգիռ բոլոր կողմերին գործելու պատասխանատվությամբ, նրբանկատությամբ և հավատարմությամբ այն արժեքներին, որոնք նպաստում են արժանապատվությանը, երկխոսությանը և խաղաղ համակեցությանը»։
👍5827🙏19🔥1

tgoop.com/bishoparshak/56
Create:
Last Update:

BY Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան

Share with your friend now:
tgoop.com/bishoparshak/56

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

More>> Among the requests, the Brazilian electoral Court wanted to know if they could obtain data on the origins of malicious content posted on the platform. According to the TSE, this would enable the authorities to track false content and identify the user responsible for publishing it in the first place. The optimal dimension of the avatar on Telegram is 512px by 512px, and it’s recommended to use PNG format to deliver an unpixelated avatar. Step-by-step tutorial on desktop: “[The defendant] could not shift his criminal liability,” Hui said.
from us

Telegram Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
FROM American