Notice: file_put_contents(): Write of 10036 bytes failed with errno=28 No space left on device in /var/www/tgoop/post.php on line 50

Warning: file_put_contents(): Only 12288 of 22324 bytes written, possibly out of free disk space in /var/www/tgoop/post.php on line 50
ԲԵՎԵՌ / ПОЛЮС / BEVER@NatDemAlliance P.13880
NATDEMALLIANCE Telegram 13880
Ինչո՞ւ է Փաշինյանը սկսել այս բոլոր հարձակումները Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը քննարկելու առիթով.

Գարեգին Չուգասզյան

——————————————————

Պետք է հիշեցնեմ ձեզ, որ բացի շվեցահայերի հետ հանդիպման իր ելույթից, մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը իր էջում տեղադրեց իր «Բանտային օրագրից» մի հատված, որտեղ ինքը խոսում էր, որ այո´, նորից ցեղասպանության հարցի վերարծարծումը պիտի լինի, բայց ավելի կարևոր էր այնտեղ մի ուրիշ հիշատակում` ասում էր. «Իմ գործը չէ այստեղ պատմական վերլուծություններ անել, ես դա թողնում եմ Սերժ Սարգսյանի ստեղծելիք պատմաբանների հանձնաժողովին»:

Ուրեմն դեռևս այն ժամանակվանից նա կիսում է Էրդողանի այն միտքը, թելադրանքը, որ պետք է ստեղծվի պատմաբանների հանձնաժողով, որը պետք է քննի և որոշի` ինչը ինչպես է եղել, ով է մեղավոր և այլն...

Այսինքն, Փաշինյանը իր ելույթներով նորից հաստատում է, որ ինքը կողմ է այդ թուրքական օրակարգին և իր այդ քայլերով ինքը մոտեցնում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը:

Հիմա որոշ միամիտ մարդիկ կարող են հարցնել. «Ի՞նչ վատ բան կա, որ պատմաբանները ստեղծեն այդ հանձնաժողովը և քննեն այդ հարցը, չէ՞ որ ազատ խոսք է, մարդիկ պետք է քննարկեն, միգուցե մենք սխալ ենք ընկալում անցյյալը» և այլն...

Եվ այստեղ կա այդ միամտության վրա հաշվարկ:

Ես ուզում եմ հիշեցնել, որ պատմաբանները զբաղվում են պատմական փաստերի ուսումնասիրությամբ և ճշգրտմամբ և եթե խոսք է գնում 1915 թվականի ոճրագործության մասին, ապա այդ հանցագործության հետքերը հավաքվել էին և դատավարություն էր տեղի ունեցել 1919թ. Կոստանդնուպոլսում:

Թուրքական դատարանը ինքը քննել էր և բոլոր փաստերը հավաքելուց հետո որոշում էր կայացրել ու մահապատժի էր դատապարտել օսմանյան պարագլուխներին, որոնք իհարկե փախուստի մեջ էին: Եվ նրանք, ովքեր ձերբակալված էին բանտում, չգիտես ինչպես նույն օրերին բոլորը բանտից փախան:

Այդ դատավարությունը ավարտվեց, բոլոր պատմական փաստերը, որ հավաքվել էին, ոչնչացվեցին, կորան, և երկրորդ հանցագործությունը տեղի ունեցավ: Այսինքն ոչ միայն հանցագործություն տեղի ունեցավ, այլև հանցագործության հետքերը ոչնչացվեցին:

Երբ պատմության հետքերը ոչնչացվում են, պատմաբանները այլևս անելիք չունեն: Այստեղ միայն քաղաքական գնահատականի հնարավորություն կա: Ուստի այս ամեն ինչը արվում է մեզ դեպի փակուղի տանելու, զարտուղի ճանապարհներով փորձում են մեզ մղել մի ինչ-որ պատմական քննարկման, որից հնարավոր չէ դուրս գալ: Բոլոր երկրները, որոնք դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, նրանք քաղաքական գնահատական են տվել, որովհետև պատմական հետքերը ոչնչացված են:

Ուրիշ հարց, որ Նիկոլ Փաշինյանը երբևիցե քաղաքական գնահատական չի տալու: Եվ փորձում են զրկել մեր հաջորդ բոլոր սերունդներին քաղաքական գնահատական տալու հնարավորությունից, որովհետև իր գնահատականով արդեն իսկ Փաշինյանը թուրքական ջրաղացի վրա ջուր է լցնում և բոլոր այն երկրների ու գիտնականների աշխատանքի վրա է ջուր լցնում, որոնք այս տասնյակ տարիների ընթացքում ուսումնասիրել են հարցը և եկել են հստակ քաղաքական գնահատականի:

Ահա, թե ուր է տանում Նիկոլ Փաշինյանը. նա ուղղակիորեն չի ժխտում, ասում է. «Ես հո չժխտեցի՞...»: Բայց Էրդողանն էլ է ասում. «Ես պատրաստ եմ ընդունել, թող պատմաբանները ապացուցեն, ես կընդունեմ, չեմ ժխտում ես»:

Շատ ավելի խորամանկ քաղաքականություն է վարում: Եվ իր քաղաքականությունը հստակ մեկ քայլ մոտեցնում է դեպի պատմաբանների հանձնաժողովի ստեղծման Էրդողանի առաջարկությանը: Ահա, թե ինչու է Փաշինյանը սկսել այս բոլոր հարձակումները Հայոց ցեղասպանության ճշմարտացիությունը քննարկելու առիթով:

www.tgoop.com/NatDemAlliance
👍48🔥52

tgoop.com/NatDemAlliance/13880
Create:
Last Update:

BY ԲԵՎԵՌ / ПОЛЮС / BEVER

Share with your friend now:
tgoop.com/NatDemAlliance/13880

View MORE
Open in Telegram

Telegram News

Date: |

During the meeting with TSE Minister Edson Fachin, Perekopsky also mentioned the TSE channel on the platform as one of the firm's key success stories. Launched as part of the company's commitments to tackle the spread of fake news in Brazil, the verified channel has attracted more than 184,000 members in less than a month. But a Telegram statement also said: "Any requests related to political censorship or limiting human rights such as the rights to free speech or assembly are not and will not be considered." 3How to create a Telegram channel? The Standard Channel Telegram iOS app: In the “Chats” tab, click the new message icon in the right upper corner. Select “New Channel.”
from us

Telegram ԲԵՎԵՌ / ПОЛЮС / BEVER
FROM American