Warning: Undefined array key 0 in /var/www/tgoop/function.php on line 65

Warning: Trying to access array offset on value of type null in /var/www/tgoop/function.php on line 65
3313 - Telegram Web
Telegram Web
Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը սպառնում է եկեղեցուն (բայց ոչ երբեք գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանին ու հայությանը սպառնացող Ալիևին), զուգահեռ շարունակվում է Հայաաստանի պետականությունը ոչնչացնող գլխավոր թուրք-ադրբեջանական գործիքի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կուլիսային բանակցությունը։
Վերջում մեզ փաստի առաջ են դնելու, հենց դրա համար էլ հորինվում են արհեստական բառեր, իբր ինքնիշխանության մասին քննարկումներ և այլն։
Մինչդեռ նույնիսկ ամերիկյան առաջարկում ըստ էության արձանագրված է, որ Հայաստանը ճանապարհը՝ այսինքն Սյունիքի մի մասը տալիս է Ադրբեջան-Թուրքիային։

Այս թեմայով արժե կարդալ ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի թարմ հարցազրույցը: Ահա մի քանի դրվագ.

«Ի թիվս այլ հարցերի, Օ’Բրայենն ընդգծել է նաև տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները, ինչը ներառում է Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացման ձգտումը։ Ըստ նրա՝ այս ռազմավարության շրջանակներում Միացյալ Նահանգներն ակտիվացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը…

***
Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ ամերիկյան առաջարկի էությունն այն է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի կառավարումը երկարաժամկետ կտրվածքով փոխանցվի անկախ օպերատորի, որը պետք է լինի մասնավոր ընկերություն՝ երրորդ երկրից։ Ենթադրվում է, որ այս լուծումը թույլ կտա բավարարել անարգել տարանցման վերաբերյալ Բաքվի սկզբունքային պահանջները՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի անվանական ինքնիշխանությունը իր տարածքի այդ հատվածի նկատմամբ»։

«Անվանական ինքնիշխանությունը» դիվանագիտերենից թարգմանելիս հնչում է «իբր թե ինքնիշխանություն» կամ «անունով ինքնիշխանություն»։

Այսպես կոչված «միջանցք»-ն է գլխավոր սպառնալիքը և սրա դեմ պետք է պայքարենք։
Իսկ այդ պայքարում եկեղեցին ևս կարևոր խրամատ է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
2👍4720💯11😢2
Այս քարտեզում կարմիրով նշված են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված այն տարածքները, որոնք 2021թ. հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

Նվաճված տարածքները ոչ միայն մեր հայրենիքի մի մասն են, այլև ռազմավարական դիրքեր են, որոնց շնորհիվ թշնամին կարողանում է վերահսկել շատ ավելի մեծ տարածք Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում։ Դրանց շնորհիվ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը թելադրում է մեզ իրենց օրակարգը, պարտադրում «Զանգեզուրի միջանցքը», զրկում մեզ ինքիշխանությունից ու դարձնում վիլայեթ։

Եթե Հայաստանի կառավարիչը լիներ Հայաստանի ու հայության շահերի պաշտպանը, ապա իր գերագույն խնդիրը կլիներ այս տարածքների ազատագրումը։ Նա ամեն օր ոչ միայն գրառումներ կաներ այդ տարածքները ազատագրելու շարժման մասին, այլև կզբաղվեր քաղաքական, դիվանագիտական ու ռազմական աշխատանքով։ Բայց չի անում, փոխարենը հարձակվելով բոլոր ընդդիմախոսների վրա։ «Ինչո՞ւ» հարցի պատասխանը ոչ միայն պարզ է, այլև անկարևոր։ Կարևորը այդպիսի քաղաքականության վերջնաարդյունքն է, որը հակահայկական է իր բնույթով։

Սակայն Հայաստանը նույնիսկ այսպիսի վիճակում հնարավորություն ունի դիմադրել, վերակազմակերպել իր ուժերը ու ազատագրել իր տարածքները՝ այդպիսով նորից դառնալով տարածաշրջանային գործոն, որն իր հերթին կբերի թե՛ ռազմական, թե՛ տնտեսական անվտանգություն ու վստահ ապագա կերտելու բազմաթիվ շանսեր։
Դա անելու առաջին քայլը դե-ֆակտո իշխանության հեռացումն է ու համազգային իշխանության ձևավորումն է։ Սա է միակ օրակարգը։ Մի՛ թույլ տվեք, որ ձեզ շեղեն։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍7731🔥3😢1
Հարգելի՛ ընթերցողներ,
տասնյակ նամակներ ու զանգեր ենք ստանում մեր նոր գրքի վերաբերյալ, որտեղ հարցնում եք, թե որտեղից կարելի է ձեռք բերել։

Պատասխանում եմ :)
«Թուրանի ճանապարհի հայկական սեպը. «Զանգեզուրի միջանցքի» հիմնահարցը» գիրքը կարելի է գտնել «Բուկինիստ» գրախանութների ցանցում։

ԱՋԱԿՑԵԼ ԱԼԻՔԻՆ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
372👍35🔥3🥰1👏1
Շատ արագ մոռացվեցին քաղբանտարկյալները, թեպետ դեռ մինչև 2–3 օր առաջ կալանքներ էին տալիս նոր մարդկանց։

Աբոյի հետ այս նկարները պատրաստել ենք հիշեցնելու համար, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան։ Վաղը ու մոտակա մի քանի օրը կարող եք ցանկացած նկարը վերցնել, դնել 24 ժամով ձեր «սթորիներում»։ Կարող եք մի քանիսն էլ վերցնել։

Չի կարելի թողնել, որ անմեղ (ու նույնիսկ մեղավոր) մարդկանց քաղաքական դրդապատճառներով ազատությունից զրկելը դառնա նորմ։

#դիմադրություն

Կարեն Վրթանեսյան
262👍34👎1😢1
Երեկվա մասին

ԱՄՆ-ում թուրք-ադրբեջանական տանդեմի պարտադրանքով ստորագրված բոլոր թղթերն առանց բացառության ուղղված են Ադրբեջանի և Թուրքիայի շահերի ու պահանջների բավարարմանը:

Կարելի է իհարկե լսել նիկոլական քարոզչությունը, որը մեզ բոլորիս 7 տարի է ստում է ու «հաղթումենք» է անում, սակայն եթե դա մի կողմ դնենք, ապա պատկերը շատ հստակ է: Բավական է ասել, որ եթե սա լիներ իրոք փոխշահավետ գործարք, ապա կհայտարարվեր, օրինակ, որ Ադրբեջանն ու Թուրքիան հանում են Հայաստանի վրա դրված բլոկադան, ազատում են ՀՀ գրաված տարածքները, վերադարձնում են գերիներին և էլի բազմաթիվ հարցեր: Սակայն նման բան չկա: Չի էլ լինելու:

Այդ դեպքում ինչի համար էր երեկվա մեծ շոուն:
Պատասխանը շատ պարզ է:
Եթե նայեք, ապա կտեսնեք, որ միակ բանը, որի որոշ մեխանիզմներ նկարագրված են քիչ թե շատ հստակ, դա «միջանցքն» է: Մնացածը` սիրուն ու ոչինչ չպարտադրող խոսքեր էին` կենացներ: Այս ամենը նրա համար էր, որ Հայաստանին պարտադրված, ՀՀ դե-ֆակտո իշխանության համաձայնած ու Սյունիքի փաստացի սողացող նվաճում ենթադրող «Զանգեզուրի միջանցքը» դառնա իրականության, բայց մի քիչ ավելի նուրբ ու ոչ այդքան վախենալու տեսքով, բայց էությամբ` նույնը: Սկզբից ամերիկյան, հետո արդեն ուղիղ թուրքական միջնորդությամբ աշխատող ճանապարհը դառնալու է Մեղրին ու ողջ Սյունիքը վերցնելու ամենահարմար միջոցը:

Հիմա սկսվելու է Հայաստանը մի քանի երկրների բախման կետի վերածելու ավելի մեծ փուլը: Այսուհետ մենք կորցնում ենք այս հարցում նաև Իրանի անվերապահ աջակցությունը և ուժեղացնում Թուրքիայի դիրքերը: Հայաստանում շուտով շատ տեսանելի կլինի Թուրքիայի ազդեցությունը նաև ամենօրյա կյանքում: Կարծում եմ` այն տեսքով, որ ոչ մեկիդ դուր չի գա:

Էս ամենից շահում է նաև ևս մեկ կողմ. Հայաստանը ղեկավարող խմբավորումը: Շատ սիրուն փաթեթավորմամբ հերթական զիջումը կապահովի զանգվածային անտարբերության կամ նույնիսկ աջակցության որոշակի տոկոս ու կերաշխավորի հաղթանակ ընտրություններում:

Երեք օրից կհրապարակվի նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների նախաստորագրված տեքստը: Կարծում եմ` հատուկ չեն միաժամանակ հրապարակում, որ հանրային բողոքը ավելի քիչ լինի: Առանձնապես գաղտնի բան չկա` «անկլավներ» և նոր զիջումներ:

Այս իրավիճակում միակ հարցը, որ ես ունեմ, ուղղված է Հայաստանի իրական վերնախավերին` ազգային դաշտի քաղգործիչներից մինչև բլոգերներ:
Դուք ու մենք ունենք շատ քիչ ժամանակ Հայաստան պետությունը շատ գեղեցիկ փաթեթավորված կործանումից փրկելու համար:
Ի՞նչ ենք անելու: Որո՞նք են քաղաքական քայլերը:
Ու խնդրում եմ, որ վերլուծություններ չանեք: Վերլուծաբան չեք, գործիչ եք: Վերլուծություն ես ու գործընկերներս կարողանում ենք անել, շատ դեպքերում` ավելի լավ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան | @varuzhandragoman
5119👍67💯31😢8🥰1
Սա կոչվում է politics of appeasement- թշնամուն զիջումներով բավարարելու քաղաքականություն` կոնֆլիկտից խուսափելու համար:

Այն, ինչ անում են այսօր Հայաստանը ղեկավարողները, ճիշտ նույն արդյունավետությունն է ունենալու, ինչ եվրոպացիների ջանքերը Գերմանիային բավարարելու համար:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
3👍6419💯6🔥5😢4
Թուրքիան ու Ադրբեջանը հետևողական աշխատում են հայկական տեղեկատվական դաշտում պրոթուրքական ու հակահայկական թեզեր տարածելու համար։ Նպատակը՝ հայկական դիմադրությունը թուլացնել և վերջնականապես կլանեն (եթե կուզեք՝ վիլայեթացնել) Հայաստանը։

Այդ նպատակով տարբեր հնարքների են դիմում։ Օրինակ՝ հայալեզու կեղծ էջեր են բացում Facebook ու այլ սոցցանցերում (այդպիսի ապացուցված օրինակներ կարող եք գտնել այստեղ

Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա «հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով», այդ գործողությունները արվում են «հանուն հայ ժողովրդի բարեկեցության»։

Սա է պատճառը, որ այսօր առավել կարևոր է իմանալ ու ճանաչել իրական Թուրքիան ու Թուրքիայի իրական նպատակները, այլ ոչ թե այն, ինչ մեզ հրամցնում են ամենօրյա ռեժիմով թուրքական քարոզիչները։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman
👍2711💯8
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքիան ու Ադրբեջանը հետևողական աշխատում են հայկական տեղեկատվական դաշտում պրոթուրքական ու հակահայկական թեզեր տարածելու համար։ Նպատակը՝ հայկական դիմադրությունը թուլացնել և վերջնականապես կլանեն (եթե կուզեք՝ վիլայեթացնել) Հայաստանը։ Այդ նպատակով տարբեր հնարքների…
Թուրքիայի ու Ադրբեջանի վերևում նկարագրված քարոզչության գլխավոր թեզերից է «սաղ հանձնեք, հետո սահմանները կբացվեն ու լավ կապրեք»-ը։

Թե ինչով է այդ թեզը վտանգավոր, խոսել եմ բազմաթիվ առիթներով և դեռ էլի հանգամանալից կներկայացնեմ։
Այժմ ասեմ, որ մեզանից զիջումներ ստանալու նպատակով պարբերաբար խոսք է գնում ինչ-որ մշուշոտ ապագայում սահմանները բացելու մասին։

Մինչդեռ նման նպատակ իրականում Թուրքիայում չկա՝ ի հեճուկս Հայաստանի դե-ֆակտո ղեկավարության պարբերական հայտարարությունների։

Այս են վկայում նաև օրերս թուրքական հեղինակավոր «Yetkin Report» պարբերականի աղբյուրների փոխանցաց տեղեկությունները։ Այսպես, համաձայն պարբերականի պետական աղբյուրների՝ օգոստոսի 8-ի նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան թուղթը «չի հանգեցնելու սահմանի բացման»։

Թուրքիան որևէ, բացարձակ որևէ լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում։ Ճիշտ հակառակը՝ փակ սահմանը որպես խայծ օգտագործելու հնարքով Հայաստանից միակողմանի զիջումներ կորզելով՝ Թուրքիան ավելի մեծ շահ ու օգուտ է ստանում։

Շարունակելի…

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman
👍2913😢2
Հայաստանյան հանրությանը փորձում են մոլորեցնել, թե Արցախի հայության վերադարձի իրավունքից հրաժարումն, իբր, զուգաչափ արձագանք է գտել նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից, որն, իբր, հրաժարվել է, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» պահանջից կամ դա առաջ չի մղելու։

Իրականում նման որևէ ազդանշան չկա։ Ընդհակառակը՝ հենց նույն Բաքվի բարբարոսական քարոզչամեքենայի ամենատխրահռչակ ռեսուրսներից մեկը բացահայտորեն խոստովանում է, որ դա ոչ միայն այդպես չէ, այլ նաև «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ։

Պատրանքներով և մոլորություններով ապրելը միգուցե հեշտ է, բայց դրանից մարտահրավերներով լեցուն իրականությունը չի փոխվում։

#թշնամու_իրական_վիճակը

🆔 @vardan_voskanyan
💯42👍166👎1🤬1😡1
Մեր կյանքն ու քաղաքականությունը անխուսափելիորեն կապված են մեր ապրած տարածքի աշխարհագրության հետ։ Դուր է գալիս դա, թե ոչ, սակայն այդպես է։

Այնպես է ստացվել, որ Հայաստանի իրական անկախության ու ինքնիշխանության, հետևաբար ամուր պետականության ու մեր՝ Հայաստանում ու նույնիսկ Սփյուռքում ապրող հայերիս զարգացման գլխավոր գրավականը վերջին 100+ տարիներին եղել է փոխկապակցված Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելյան երեք շրջանների՝ Նախիջևանի, Սյունիքի ու Արցախի հետ։

Հայաստանը որպես պետություն, իսկ մենք որպես հավաքական հանրություն նույնիսկ ամենանվազ ռեսուրսներով հաջողության ենք հասել միայն այն ժամանակ, երբ պայքարել ենք այդ բնիկ հայկական տարածքների վրա մեր ինքնիշխանությունը հաստատելու համար։ Նույնիսկ դեռ վերջնական հաջողության չհասած՝ այդ պայքարը խթանել է մեր կյանքի բոլոր ոլորտների զարգացումը՝ կրթությունից մինչև արդյունաբերություն։

Երբ դադարել ենք պայքարել, միանգամից պարտվել ենք ոչ միայն այդ տարածքներում, այլ ընդհանուր՝ դեգրադացիա, կորուստներ, թշվառություն, բևեռացում, այսօր՝ խցանումներ և այլ կենցաղային խնդիրներ։

Այլ բառերով՝ պայքարն է մեր զարգացման գլխավոր գրավականը, ոչ թե ստրկացվածությունը (նոր քպ-ական հայերենում վերջինը կոչում են «խաղաղություն» բառով)։

Սա իդեալական գիտեն ու հասկանում են մեր թշնամիները՝ Թուրքիան և Ադրբեջանը։ Հետևաբար տարբեր միջոցներով խրախուսում են մեզ չպայքարել՝ խոստանալով ստրկություն։

2025 թ. սեպտեմբերի 2-ն է։ Այնպես է ստացվել, որ այսօր ևս մեր զարգացման պայքարի խորհրդանիշը նորից փոխկապակցված է Արցախի ու Սյունիքի հետ։ Ոչ թե զուտ տարածքի կամ այնտեղ հազարամյակներով ապրող հայության, այլ Արցախ-Սյունիքի՝ որպես հայկական ինքնիշխանության ու զարգացման գլխավոր գրավական։
Կլինի պայքար դրանց համար, կունենանք նոր ու զարգացած տնտեսություն, աճող հեղինակություն, իմաստ ունեցող կրթություն, աճող բնակչություն և այլն։
Չի լինի, աստիճանաբար կվերածվենք էժան ու դատարկվող հյուրանոցի, իսկ վերջում՝ Թուրքիայի գավառի։

Չնայած պայքարի բոլոր թվացյալ անհարմարություններին՝ ես ընտրում եմ պայքարը, որ զարգանամ ու զարգացնեմ։
Դրա համար նաև այսօր եմ լինելու Ազատության հրապարակում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman
566👍40🫡4
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ

Կարճ պատմեմ այն մասին, թե ինչպես է իշխանությունը չեզոքացնում իր հակառակորդներին ընտրություններից առաջ... Թուրքիայում։
Ինչպես ասում են՝ բոլոր համընկնումները պատահական (չ)են։

Նախ տեղափոխվենք 2024 թվականի գարուն։ Թուրքիայի ողջ տարածքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում վստահ հաղթանակ է տանում գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ ՀԺԿ (CHP)։ Այդ աննախադապ հաջողությունը (ավելի քան 20 տարի որևէ մեկը չէր հաղթել Էրդողանին համապետական ընտրություններում) հնարավոր էր դարձել նաև այն պատճառով, որ 2023 թ. ընդդիմադիրները նոր ղեկավարություն էին ձևավորել, ովքեր համեմատաբար ավելի երիտասարդ են ու եռանդուն, նորաոճ ու համակարգված պայքարի կողմնակիցներ են։

Հաղթանակով ոգևորված և օգտվելով Թուրքիայում ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առկա մի շարք ճգնաժամերից (այդ մասին շուտով)՝ ՀԺԿ պնդում է, որ պետք է անցկացնել արտահերթ նախագահական (ու խորհրդարանական) ընտրություններ։ Ավելին, գրեթե բոլոր հարցումները ցույց են տալիս, որ հասարակության մեծ մասն էլ է արտահերթի կողմնակից, իսկ ընդդիմության միասնական թեկնածուն՝ Ստամբուլի քաղաքապետ Է. Իմամօղլուն գրեթե մշտապես ավելի բարձր վարկանիշ ունի, քան Էրդողանը (սա էլ է աննախադեպ)։

Իսկ հիմա այն մասին, թե ինչ է անում իշխանությունը
Քանի որ Էրդողանը հասցրել է անցնող տասնամյակների ընթացքում գրեթե ամբողջությամբ իր վերահսկողության ներքո վերցնել գործադիր, օրենսդիր ու դատական իշխանությունը, իր գործը բավական հեշտացել է։ Եվ ազատորեն անում է հետևյալը.

Նախ շինծու կաշառքի ու կեղծ դիպլոմի գործով այս տարվա մարտին ձերբակալում է Իմամօղլուին ու իր թիմից մի քանի տասնյակ մարդու։ Որպեսզի հասկանաք, թե որքան քաղաքական պատվեր է սա, բավական է նշել, որ արդեն 5 ամիս է՝ Իմամօղլուն բանտում է, սակայն պաշտոնական մեղադրանք դեռ առաջադրված չէ։

Ամբողջ երկրում ՏԻՄ ընտրված ղեկավարներին դարձյալ շինծու գործերով հեռացնում է պաշտոնից և նշանակում տեղապահներ (արդեն շուրջ 10 ընդդիմադիր քաղաքապետ այդպես չեզոքացվել է տարբեր բնակավայրերում)։ Իսկ երբ դատարանը որոշում է բաց թողնել ընդդիմադիր քաղաքապետին, դատախազը դիմում է ուրիշ դատարան ու մի քանի ժամից քաղաքապետին նորից ձերբակալում են։

Դրանից հետո մի քանի օրով եթերում փակում կամ մեծ ֆինանսական տույժեր է դնում ընդդիմության հիմնական երկու հեռուստաալիքի վրա։

Եվ ամենակարևորը, քրեական գործ է բացում իբր 2023 թ. ՀԺԿ համաժողովի դեմ, որում ընտրվել են այս նոր առաջնորդները։ Նորից պատկերացրեք. քրեական գործ կուսակցության ներսի անդամների ընտրությունների թեմայով։ Ու եթե դատարանը որոշում ընդունեց հաստատել գործը, ապա կուսակցության այս նոր ու հաջող ղեկավարությունը պետք է փոխվի։ Ինչպես կռահում եք, այդ հարցում իշխանությանը օգնում են կուսակցության որոշ պարտված նախկին դեմքեր։

Որպեսզի չկարծեք, թե սա անհավանականի ժանրից է, բավական է ասել, որ մի քանի օր առաջ արդեն նմանատիպ որոշում կայացվել է։ ՀԺԿ գլխավոր հենակետի՝ կուսակցության Ստամբուլի մասնաճյուղի ղեկավարը դատարանի որոշմամբ հեռացվել է այդ պաշտոնից և նրա փոխարեն կուսակցության մասնաճյուղի ժամանակավոր կառավարիչ է նշանակվել կուսակցությունից հեռացված մի նախկին գործիչ։ Ու որպեսզի վերջինս մտնի կուսակցության գրասենյակ, իրեն այդ հարցում օգնել են մի քանի հարյուր ոստիկան, արցունքաբեր գազ ու բազմաթիվ մահակներ։

Ինչպես ասում են՝ և սա դեռ ամենը չէ...
Իրավիճակը մնում է գերլարված, իսկ Էրդողանը դաշտը մաքրում է իրական ընդդիմությունից, որպեսզի կարողանա նորից ընտրվել։

Կարծում եմ, այս պատմությունը կարող է օգտակար լինել իմ ընթերցողներին 🙂

Իսկ հաջորդ անգամ ես կպատմեմ, թե ինչպես է ընդդիմությունը փորձում գրագետ դիմադրել և պայքարել իշխանությունների դեմ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman
448👍31🔥1🙏1
⚡️Այսօր Փաշինյանն առաջին անգամ ԱԺ-ում ներկայացնում էր իր «ձեռքբերում» «դարակազմիկ» փաստթղթերը

🔷Ընդդիմության քննադատները սպասում էին երկաթբետոնյա, ակնառու փաստեր, պարզ հարցերի նույնքան պարզ ու համոզիչ պատասխաններ, որով պետք է ապացուցվեր, որ Փաշինյանը բերել է այդքան ցանկալի խաղաղություն:

🔷Այնինչ պարզվեց՝ ամեն ինչ ավելի վատ է, քան նույնիսկ մենք էինք պատկերացնում:

🔷Բացի ընդդիմադիրներին պիտակավորելուց որևէ հարցի որևէ հոդաբաշխ պատասխան մեր հանրությունը չստացավ:

🔷Պատգամավոր.

-Եթե ձեր տված ճանապարհին տեղի ունենա պատահար, մեր իրավապահները կարող են միջամտել

Փաշինյան.
-Ես ձեր անտրամաբանական հարցերին չեմ պատասխանի:

Պատգամավոր.
-Կարող եք պատմությունից գեթ մեկ օրինակ բերել, երբ գերիներով ու օկուպացված տարածքներով խաղաղություն է հաստատվել

Փաշինյան.
-Դուք հա՞յ եք:

Պատգամավոր.
-Ինչպես է արդեն խաղաղություն, եթե մեր հասարակությանն Ալիևն անվանում է «հիվանդ» ու պահանջում է փոխել սահմանադրությունը

Փաշինյան.
-Դուք ողբ եք ուզում

Խոշոր հաշվով այն ամենն, ինչ հարկավոր է իմանալ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի մասին:

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Քրիստինե Վարդանյան


@armnationalfront
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1😢39👍146🤷‍♀4🥰2😐1
5 ճշմարտություն, որ մեզանից ամեն գնով թաքցնելու կամ քողարկելու են կեղծ խաղաղության մասին անվերջ ելույթներով առաջիկ 10 ամիսներին.

1️⃣ Ադրբեջանը զինվում է աննկարագրելի մեծ, շատ մեծ ծավալներով։ Միայն բաց աղբյուրների ուսումնասիրությունը բավական է տեսնելու համար, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում պատրաստվել ոչ թե խաղաղ ապրելու, այլ նոր հարձակումների։

2️⃣ Ադրբեջանը ամրացնում է ՀՀ ինքնիշխան տարածքում (Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք) գրաված հատվածներում իր ռազմական դիրքերը։ Ոչ թե հեռանում է մեր սահմաններից, այլ հակառակը՝ ուժեղացնում է իր դիրքերը նոր ինժեներական կառույցներով՝ դրանք վերածելով Հայաստանի վրա նոր հարձակման իդեալական հարթակներ։

3️⃣ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն խոսում են, որ «Զանգեզուրի միջանցք» են ստանալու Սյունիքով, այլև դրա իրականացման համար շինարարական աշխատանքներ են տանում, որոնց մեծ մասը պետք է ավարտվի առաջիկա 3-4 տարիների ընթացքում։ Դրան զուգահեռ տարվում է մեծ քարոզչական (հատկապես Իրանում ու Ռուսաստանում) ու քաղաքական-դիվանագիտական աշխատանք, որպեսզի վիճարկվի Սյունիքի հայկականությունը, հետևաբար՝ դրա հանդեպ թուրքական հավակնությունները դառնան ավելի լեգիտիմ։ Ցավոք, այս ուղղությամբ արդեն որոշ հաջողություններ գրանցել են։

4️⃣ Ադրբեջանում հետևողական քարոզվում է հակահայկականություն։ Դա բարձրացված է պետական մակարդակի՝ «ատելության խոսքի» քարոզից մինչև «Արևմտյան Ադրբեջանի» (այսինքն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի գրավման) շարունակական հանրայնացում։ Դա ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի պատրաստություն է։

5️⃣ Թուրքիան չի պատրաստվում բացել որևէ սահման, որևէ անցակետ, անել որևէ քայլ, որ կարող է ուժեղացնել Հայաստանը կամ այն դարձնել ավելի ինքնիշխան։ Չկա նման բան, գոյություն չունի նման նպատակ։ Հակառակը՝ Թուրքիան շարունակելու է օգտագործել «սահմանի բացման հետ գալիք դրախտի» թեման որպես խայծ՝ մեր հանրությունը թմրեցնելու ու մեզանից զիջումներ կորզելու համար։

Այս 5 կետերի մասին չեն խոսելու կառավարության նիստերում, պետրոսղազարյանական հեռուստաալիքներով, խոսողներին փորձելու են լռեցնել, պիտակավորել որպես «բայղուշներ» ու «պատերազմ հրահրողներ»։ Բայց դրանից այս իրողությունները չեն փոխվելու։ Թուրքիայում ու Ադրբեջանում պատրաստվում են կուլ տալ Հայաստանը, քանի որ չկա Հայաստանը կառավարողների դիմադրությունը, այլ կա «թշնամու բավարարման քաղաքականություն» (politics of appeasement)։

Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը պետք է, որ այս ճշմարտությունների մասին ոչ մեկ չխոսի, որ իրենք պահպանեն իրենց իշխանությունը՝ օրեցօր փոքրացող ու թուլացող Հայաստանում։

Մենք՝ Հայաստանում մեր ու մեր սերունդների երջանիկ ու ազատ կյանքը պատկերացնողներս պետք է խոսենք, բացատրենք, հանրայնացնենք ու քաղաքական ճանապարհով պայքարենա այս իրողությունների դեմ՝ վստահ լինելով, որ լուծումներ կան։ Լուծումներ կան, կգտնվեն նորերը թուրքական թշնամանքի դեմ, եթե նման նպատակ սահմանվի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman
16👍6823💯18😢8👏4🔥3🥰2🤨1🫡1
Անիի կամուրջը և թուրքական խաբկանքը

Միանգամից ասեմ, որ Թուրքիայում Հայաստանն ու հայ ժողովրդին լավ են ճանաչում։ Գիտեն, թե որքան կարևոր է պատմական հիշողությունը մեզ համար։ Քաջատեղյակ են, թե որքան ենք մենք կապված մեր հայրենիքի Արևմտյան մասի հետ, որ այսօր Թուրքիայի վերահսկողության ներքո է։

Թուրքերին այդ գիտելիքը օգնում է, որպեսզի ճիշտ մշակեն այսօր մեր հանդեպ տարվող նվաճողական քաղաքականությունը։ Սրա մի օրինակ այսօր կարելի է տեսնել Թուրքիայի հետ վարվող ու անվերջ թմբկահարվող «բանակցությունների» շրջանակներում։
Այսպես, եթե ուշադրություն դարձնե՛ք, ապա ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հետ թուրքերի ամեն հանդիպումից հետո արված հայտարարություններում կա մոտավոր այսպիսի ձևակերպում.
«Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները նաև պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես... պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով»։


Հայաստանի համար որևէ գործնական նշանակություն չունեցող Անիի կամրջի հայտնվելը այս «բանակցություններում» բացառապես մի նպատակ ունի։ Հիշատակելով Արևմտյան Հայաստանի հետ կապված Անի քաղաքը՝ հայ ժողովրդի մոտ արթնացնել հույզեր դեպի կորուսյալ հայրենիքը՝ այդպիսով թմրեցնելով բանակցությունների մնացած կետերի հանդեպ ուշադրությունը։ Կետեր, որոնք ուղղված են նրան, որ Հայաստանը աստիճանաբար վերածվի թուրքական ազդեցության գոտու։ Փաստացի, մեզ տալիս են մեր հայրենիքի մի կտորի հետ խորհրդանշական կապ ու դրա վերականգման պատրանք, որպեսզի հեշտությամբ խլեն մեր ունեցած մասը։

Սա թուրքական փորձառու դիվանագիտության հնարք է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman
2👍8019👏4🥰2
Գեներալ Լևոն Մնացականյանին հանդիպել եմ կյանքումս մի անգամ։
Այդ ժամանակ առանձնապես զրուցել էլ չի ստացվել։ Բայց ինձ համար բավարար էր, թե ոնց են իր մասին խոսում սպաներն ու զինվորները, և ինչպես էին իրենց սարսափում Ադրբեջանում։

Արցախի ազատագրության ու պահպանման ամեն ինչ տված, այսօր Բաքվում գերության մեջ գտնվող գեներալը նշում է 60-ամյակը։
Ձեր ծնունդը շնորհավոր, պարոն գեներալ։
Ձեզ հետ ազատ Արցախում հանդիպելու ու զրուցելու հույսով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | միանալ ալիքին՝ @varuzhandragoman
1117👍27🙏22😢4🥰2👏1
2025/10/20 07:48:00
Back to Top
HTML Embed Code: