tgoop.com/varuzhandragoman/3165
Last Update:
Կիրակնօրյա ընթերցանություն 1
Ամեն կիրակի առավոտյան այս ալիքի ընթերցողներն ունենալու են կիրակնօրյա ընթերցանության առաջարկ։
Այս առավոտ առաջարկում ենք ընթերցել Ուրի Ռոզենբերգի հեղինակած չափազանց հետաքրքիր մի հոդված՝ վերնագրված «Կարո՞ղ էր նախամարդը լինել ազերի ազգայնական. նախապատմական անցյալը և ազգակերտումը Ադրբեջանում» և հրատարակված Central Asian Survey ամսագրում (տե՛ս Rosenberg, U. (2023). Was the prehistoric man an Azeri nationalist?: Mobilized prehistory and nation-building in Azerbaijan. Central Asian Survey, 43(2), 196–214. https://doi.org/10.1080/02634937.2023.2256796):
3 կենտրոնական միտք, որոնք ցույց են տրված այս հոդվածում՝
Այս հոդվածը ցույց է տալիս՝
✔️ Ինչպե՞ս է հնագիտությունը վերածվում հակամարտության քաղաքական գործիքի Ադրբեջանում և ինչպե՞ս են քաղաքական էլիտայի ցուցումներով քարեդարյան ժայռապատկերները Գոբուսթանի թանգարանում ներկայացվում որպես «ադրբեջանցիների» ստեղծած մշակույթ՝ իբր ցույց տալով, թե ադրբեջանցիները 15000 տարվա անընդհատ ներկայություն են ունեցել տարածաշրջանում, ներառյալ նաև Արցախում։
✔️Ինչպե՞ս են Ադրբեջանում մարդկանց ամենօրյա կյանք մտնում և հանրային սեփականություն դառնում ազգակերտման նոր նարատիվները։ Ինչպե՞ս են Գոբուսթանի նախապատմական մարդիկ դպրոցական էքսկուրսաիների տարվող աշակերտների մոտ ներկայացվում են որպես «մեր պապերը», «մեր նախապապերը», և ինչպես է ազգայնականության ինստիտուցիոնալացված քարոզչությունը խրախուսում երեխաներին «հպարտանալ իրենց 15000-ամյա նախնիներով»։ Ի վերջո թանգարանի աշխատակիցների, ուսուցիչների և սեփական ծնողների կողմից ինչպիսի՞ պարսավանքի են առաջանում այն երեխաները, որոնք այդ ժայռապատկերներում երևացող պատկերները նմանեցնում են կապիկի՝ չհավատալով, որ դրանք իրենց «ադրբեջանցի նախապապերն» են։
✔️Հայերից «ավելի հին» լինելու քաղաքական առաջադրանք և հանրային մարմաջ։ Արցախի նկատմամբ սեփականության իրավունքը կառուցվում է ոչ թե պատմական փաստերի, այլ ազգայնական ցանկության վրա՝ ապացուցելու, որ հենց ադրբեջանցիներն են տարածաշրջանի բնիկները, իսկ հայերը՝ ուշ ներգաղթյալներ։
📝@caspian-frontiers
BY Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman

Share with your friend now:
tgoop.com/varuzhandragoman/3165
